▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միհրան Պողոսյանը կապ չունի՞ «Քեթրին Գրուպ» ընկերության հետ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ա1+-ը գրում է.ԱԺ հանրապետական պատգամավոր Միհրան Պողոսյանն այլեւս   առնչություն  չունի «Քեթրին Գրուպ» ընկերության հետ: Իսպանացի գործարար Ռիկարդո Անտոնիո Մերինոն վստահեցնում է՝ ինքն է ընկերության սեփականատերը: Ըստ նրա՝ Միհրան Պողոսյանը պարզապես իր ընկերն է:

«Նա ընկերության հիմնադիրն է, բայց  դա քսան տարի առաջ է եղել:

Առաջին անգամ Միհրան Պողոսյանի հետ  հանդիպել ենք տասներկու տարի առաջ, պատահական է եղել հանդիպումը՝ Մոսկվայում, ես այդ ժամանակ այնտեղ էի բնակվում»,-ասաց Ռիկարդո Անտոնիո Մերինոն:

Հայաստան գալու եւ բիզնեսով զբաղվելու առաջարկը իսպանացի գործարարը Միհրան Պողոսյանի կողմից չի ստացել:  Հայաստանում  կրկին հանդիպել է նրա հետ: Երեք տարի առաջ գնել է  ընկերությունը եւ զբաղվում է բանանի ներկրմամբ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին