▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պաշտոնից ինձ հեռացնելու մեխանիզմները Ձեզ քաջ հայտնի են. Գլխավոր դատախազ

Ցանկացած քրեական գործով ձերբակալումներ, կալանավորումներ կատարելու համար հիմք է պետք:

 

 

 

 

 

 

 

 

 

Այս մասին, այսօր՝ մայիսի 23-ին, ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության դատախազության 2017 թվականի գործունեության մասին» հաղորդումը քննարկելիս իր ելույթում նշել է  գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ անդրադառնալով «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի խոսքին, թե «զիբիլիքսի» գործով պետք էր մարդկանց ձերբակալել ու կալանավորել, ոչ թե ձեւական ցուցմունքներ վերցնել ու գործը կարճել:

 

«Երբ կլինեն հիմքեր, կգործադրվեն նման միջոցներ, չեն լինի՝ չեն գործադրվի: Խափանման միջոցները պետք է կիրառվեն, հակառակ պարագայում՝ չենք կարողանա բացահայտել դրանք»,- նշել է Արթուր Դավթյանը՝ հավելելով, որ երբեք իրենք խնդիր չեն դրել խոստովանական ցուցմունք չտվողին կալանավորել, իսկ ցուցմունք տվողին ազատել կալանքից, քանի որ կալանավորումն ունի հստակ հիմքեր:

 

 

 

 

 

 

 

 

 

Անդրադառնալով դատախազության աշխատանքին, Արթուր Դավթյանը նշել է , որ բարձր է գնահատում անցած տարի քրեական հետապնդման մարմինների կողմից իրականացված աշխատանքը. «Այդ աշխատանքը գիշերները չքնելու, սպառնալիքներին անհաղորդ մնալու, բարձր պրոֆեսիոնալիզմի արդյունք է: Մենք ունեցել ենք 2017-ի ընթացքում կոռուպցիոն այնպիսի բացահայտումներ, որոնք նախադեպը չեն ունեցել: Ես չեմ ասում, որ սրանով մենք ամբողջությամբ արմատախիլ ենք արել կոռուպցիոն, բայց մեր ձեռքբերումները հիմք են տալիս ոգեշնչվելու եւ շարունակելու մեր գործը»:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Արթուր Դավթյանն անդրադարձել է նաեւ իր հրաժարականի պահանջին՝ նշելով. «Ես ստանձնել եմ իմ պաշտոնը Սահմանադրությամբ սահմանված կարգով, պատասխանատվություն եմ ստանձնել պետության, ժողովրդի առջև: Քանի դեռ ես գտնում եմ, որ իմ պարտականությունները բարեխիղճ կատարելու ներուժ ունեմ, դրանք կատարում եմ»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին