▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շատ տարօրինակ պատմություն է. Նիկոլ Փաշինյան

Գործադիրն այսօր Կառավարության նիստում հաստատեց «Ճառագայթային բուժման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարելու մասին որոշումը: Նախագիծը ներկայացնող Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի խոսքով՝ 2010 թվականի հոկտեմբերի 7-ի համապատասխան որոշմամբ՝ Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի ստեղծման երկրորդ փուլով նախատեսվել էր հիմնադրել ճառագայթային բուժման կենտրոն, որի ողջ աշխատանքը պետք է իրականացվեր Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ վարկային ծրագրի շրջանակներում։ «Սակայն ոլորտում իրականացվող քաղաքականության փոփոխության արդյունքում հայկական կողմը խնդրել է Համաշխարհային բանկին Ճառագայթային բուժման կենտրոնի ստեղծման համար նախատեսված գումարները վերաբաշխել այլ ուղղություններով։ Վերջինիս համաձայնությունը ստանալուց հետո ձեռնարկվել է վարկային համաձայնագրի փոփոխության գործընթացը։ Վարկային համաձայնագրի գումարներն ուղղվելու են Մարտունի քաղաքում և Վայոց Ձորում բժշկական կենտրոններ կառուցելուն, բժշկական կահույքով և սարքավորումներով հագեցնելուն», - ասաց նախարարը։


Թորոսյանի խոսքով՝ քանի որ ճառագայթային բուժման կենտրոնի ստեղծման համար պետական բյուջեով ևս նախատեսված չեն ֆինանսական միջոցներ, ուստի առաջարկվում է այն լուծարել: Այնումենայնիվ, կարևորելով ճառագայթային բուժման կարևորությունը՝ պլանավորվում է ոլորտի զարգացումն ապահովել մասնավոր ներդրողների կողմից։ Վարչապետը հարցրեց, թե երբ է եղել առաջին փուլը։ «Ես տեղյակ եմ, որ այնտեղ ձեռք ենք բերել ցիկլատրոն կոչվող սարքը, որով նախատեսվում էր իզոտոպների արտադրություն, ինչը պետք է օգտագործվի օնկոլոգիական հիվանդությունների բուժման, դիագնոստիկայի համար», - ասաց վարչապետը։ Նախարարն արձագանքեց՝ նշելով, որ բավական երկարատև պրոցես է տեղի ունեցել: Դեռ 2009 թվականից սկսած որոշում է կայացվել, որ նման ախտորոշման կենտրոն լինի։ «Այդ ծրագրի շրջանակներում բազմաթիվ իրավական ակտերով պետական բյուջեից ծախսվել է մոտ 2,2 միլիարդ դրամ և 5,4 միլիոն եվրո բելգիական վարկ, որի շրջանակներում ոչ միայն ցիկլատրոն է տեղադրվել, այլև հենց ախտորոշիչ սարքավորումները։ Միջազգային չափանիշներին համաձայն կառուցվել է շենքը, աշխատանքի 95%-ը կատարված է, բայց դրանից առաջ տարատեսակ խոչընդոտների պատճառով գործընթացը չի շարժվել։ Ես ինքս էլ պետք է Ձեզ խնդրեի, որ այդ հարցը մենք լուծենք, տեղյակ եմ նաև, որ ներգրավված են եղել ուրիշ գերատեսչություններ գործընթացքում, Ձեր հանձնարարությամբ կարող ենք քննարկել, հասկանալ՝ ինչ լուծումներ կարող ենք տալ։ Այս պահի դրությամբ չի գործում, բելգիական վարկն էլ մարվում է աստիճանաբար: 1.2 մլն եվրոն արդեն մարվել է», - ասաց նախարարը։ «Այսինքն՝ մենք մի քանի միլիարդ ծախսել ենք, այդ սարքերը դրել ենք էնտեղ, կողպեքը կախել ենք դռանը ու գնացել մեր գործերով, հա՞: Ինչն է դրա պատճառը», - հարց ուղղեց վարչապետ Փաշինյանը։

 

 

 

 

 

 

 

 

Նախարարը խոսքով՝ բարդ պրոցես է եղել՝ սկսած միջազգային կոնսուլտանտների ներգրավումից, վերջացրած մրցույթի հայտարարմամբ, և քանի որ աշխատանքն ամբողջությամբ չի կատարվել, հանձնում-ընդունում չի կատարվել։ «Շատ տարօրինակ պատմություն է, երբ գործի 95%-ն արված է, և փաստորեն, արդեն տասը տարի ոչինչ չի արվել, որ այդ 5%-ն արվի», - ասաց Փաշինյանը: Առողջապահության նախարարը առաջարկեց, որ կցանկանար Արդարադատության նախարարության հետ իրավական տեսանկյունից խորհրդակցեր, թե ինչպես կարելի է կենտրոնը սեղմ ժամկետում գործարկել, քանի որդ րա կարիքը կա։ Նախարարը շեշտեց, որ սարքավորումները երբևէ չեն օգտագործվել, իսկ պահման պայմանները պատշաճ մակարդակում են եղել։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նշեց, որ խնդիրը իր ուշադրության կենտրոնում է գտնվում և իրավական լուծումներ են պահանջվում՝ պայմանավորված տեխնիկական խնիդրներով: «Մենք կաշխատենք Առողջապահության նախարարության հետ և լուծումներ կառաջարկենք»,- ասաց նա:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Վարչապետն ընդգծեց, որ կարելի է քննարկել նաև այն տարբերակը, եթե ոլորտի շահագրգիռ ընկերությունները հետաքրքրված են, գուցե բաժնեմասերով ընկերություն ստեղծվի, որը նաև օգտվի ախտորոշիչ կենտրոնից ու բուժական մասի աշխատանքից։ «Համենայնդեպս, պետք է ինտենսիվ աշխատել, այդքան գումար արդեն իսկ ծախսված է», - ասաց վարչապետը։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին