▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկանությունը` Հյուսիսային պողոտայից 2 տարեկան երեխայի առևանգման մասին

 

 

 

 

 

 

 

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում բարձրաձայնել է երեխայի առեւանգման դեպքի մասին, որը, նրա պնդմամբ, ոստիկանությունն անուշադրության է մատնել։

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության փոխանցմամբ, այս տարվա մայիսի 5-ին՝ ժամը 16:20-ին, ոստիկանություն ահազանգ է ստացվել մի քաղաքացուհուց, որ իր նախկին ամուսինը Հյուսիսային պողոտայից գողացել է իր երեխային։ Ժամը 18:50-ին, քաղաքացուհի Մ.Հ.-ն ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է տվել, որ Երեւանի Հյուսիսային պողոտայից անհայտ անձն առեւանգել է 2015 թ. ծնված իր թոռանը։

Նյութերի նախապատրաստման ընթացքում, ձեռք են բերվել փաստեր, որոնք վկայում են անհայտ անձի կողմից անչափահասին առանց վերջինիս դաստիարակությունն ու խնամքն իրականացնող մոր եւ տատի համաձայնության, նրանցից բաժանելու մասին։

14.05.2018 թ. նախապատաստված նյութերով որոշում է կայացվել հարուցել քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 167 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որը նույն օրն ուղակվել է Կենտրոնականի քննչական բաժին։

Նյութերի նախապատրաստման ընթացքում հրահանգավորվել է ոստիկանության բոլոր համապատասխան ստորաբաժանումներին՝ ձեռնարկել համապատասխան միջոցառումներ անչափահասին հայտնաբերելու ուղղությամբ, որոնք մինչ օրս շարունակվում են։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Անչափահասին հայտնաբերելու նպատակով ոստիկանության ծառայողները բազմիցս այցելել են անչափահասի հոր եւ նրա հարազատների բնակարաններ, սակայն երեխան չի հայտնաբերվել։

Անչափահասի մոր՝ ոստիկանության ծառայողների անգործության վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին հասցեագրած դիմումը 14.05.2018 թ. վերահասցագրվել է ոստիկանության ներքին անվտանգության վարչություն, որտեղ այս պահին էլ ուսումնասիրություն է իրականացվում ոստիկանության ծառայողների գործողությունների օրինաչափության վերաբերյալ։

Երեխայի լուսանկարը`Armlur.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին