▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ ԱԺ պատգամավոր Միհրան Պողոսյանի օգնականը կալանավորվեց

 

 

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Միհրան Պողոսյանի օգնականը՝ Անդրաիկ Իսոյանը երկու ամսով կալանավորվել է:

Այս մասին armtimes.com հարցին ի պատասխան ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:

 

Իսոյանը ձերբակալվել էր օրեր առաջ՝ ապրիլի 21-ին Ավանում խմբի կազմում խուլիգանություն կատարելու կասկածանքով: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ 2018թ. ապրիլի 21-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, քաղաքացիները բողոքի ակցիայի շրջանակներում մասամբ փակել են Երևան քաղաքի Կ.Ուլնեցու փողոցի ավտոճանապարհի երթևեկելի հատվածը, որի ժամանակ նրանց է մոտեցել «Պորշ» մակնիշի երկու ավտոմեքենա:

 

Նշված ավտոմեքենաներից իջել են մի խումբ անձինք և մահակներով հարվածել փողոցը փակած, ինչպես նաև՝ նշված տարածքով անցնող ավտոմեքենաներին և վարորդներին: Նրանցի մեկը եղել է Իսոյանը:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին