▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԱԾ-ն մուտք է գործել մոնոպոլ դիրք զբաղեցնող կարգո, մեծ չարաշահումներ. տնօրենը Գազպրոմից է

 

 

armtimes.com-ը գրում է. Երեկվանից տեղեկություններ կային, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները մուտք են գործել «ՆՈՐՖՈԼԿ ՔՈՆՍԱԼԹԻՆԳ» ՍՊԸ, առգրավել ընկերության համակարգիչները եւ փաստաթղթեր։

 

 

 

 

 

 

Նաեւ մամուլում գրվեց, որ ըստ նախնական տեղեկությունների՝  հարցաքննության են հրավիրվել ընկերության որոշ աշխատակիցներ։

Տեղեկությունը ճշտելու համար կապ հաստատեցինք ԱԱԾ մամուլի կենտրոնի հետ, որտեղից հաստատեցին վերոնշյալ տեղեկությունները:

 

 

 

 

 

Ըստ մամուլի հրապարակումների ընկերության թիկունքում կանգնած է ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը:

 

Նշենք, որ «ՆՈՐՖՈԼԿ ՔՈՆՍԱԼԹԻՆԳ» ՍՊԸ-ն զբաղվում էր ներկրվող ապրանքների մաքսազերծման ծառայություններ մատուցելով եւ մոնոպոլ դիրք էր զբաղեցնում: ՍՊԸ-ի տնօրենը Գազպրոմ-Արմենիայի նախկին հաշվապահ Արմեն Ունանյանն է:

 

ԱԱԾ-ն տեղեկություններ է ստացել, որ սույն ընկերությունը միլիոնավոր դոլարների չարաշահումներ է արել: Այն ստեղծվել է օֆշորային գոտում գրանցված Norfolk Projekt LP ընկերության կողմից:

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հայտնել էր, որ առաջիկայում կոռումպացված և ապօրինի հարստացածները պատասխանատվության կենթարկվեն:

 

 

 

 

 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին