▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մովսես Հակոբյանը ազատվեց գլխավոր շտաբի պետի պաշտոնից` նշանակվեց գլխավոր ռազմական տեսուչ

 

 

 

 

 

 

 

 

 

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Մովսես Հակոբյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից.

 

 

 

 

 

 

 

«Հիմք ընդունելով Սահմանադրության 155-րդ հոդվածը, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը. Մովսես Հակոբյանին ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից»,- ասված է նախագահի հրամանագրում: 

 

Ավելի ուշ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով Մովսես Հակոբյանը նշանակվեց գլխավոր ռազմական տեսուչ:

 

Image result for Մովսես Հակոբյան

ՄՈՎՍԵՍ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ԳԼԽԱՎՈՐ ՌԱԶՄԱԿԱՆ ՏԵՍՈՒՉ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հիմք ընդունելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասը և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասը՝ Մովսես Հակոբյանին նշանակել գլխավոր ռազմական տեսուչ:

 

 

 

Հիշեցնենք, որ  այսօր մինչ Կառավարության նիստի օրակարգին անցնելը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարություն էր արել. 

 

Image result for Նիկոլ Փաշինյան

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Ես նախագահին ներկայացրել եմ Զինված ուժերի շտաբի պետին այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ աշխատանքից ազատելու մասին որոշում: Այսօր` մինչ օրվա ավարտը, Մովսես Հակոբյանի հետ միասին որոշում կկայացվի և նոր պետ կընտրվի: Վաղն էլ կներկայացնեմ նոր պետին», -նշեց նա: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին