▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արթուր Գևորգյան. «Յունիգրաֆ-Իքս» ընկերության հաշվապահական խնդիրները չի ներառվում վարչության գործառույթների կամ լիազորությունների մեջ»

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ոստիկանությունն այսօր հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունը իրացնելով օպերատիվ տվյալները «Յունիգրաֆ-Իքս» ընկերությունում հայտնաբերել է շուրջ 185 մլն դրամի յուրացում: Հաղորդագրության մեջ նաև նշված էր, որ տվյալ ընկերության գործունեության վերահսկողությունը իրականացվում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչությունը:

 

Image result for Յունիգրաֆ-Իքս

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Սույնը հաշվի առնելով Asekose.am-ը դիմեց Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանին՝ պարզաբանելու, թե ինչպե՞ս է ստացվել, որ վերահսկող մարմինը չի նկատել նման նման խոշոր յուրացումը:

- Պարոն Գևորգյան, Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ նշված է, որ «Յունիգրաֆ-Իքս» ՍՊ ընկերության գործունեության վերահսկողությունը ստանձնել էր Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչությունը: Ինչպե՞ս կմեկնաբանեք այն, որ լինելով վերահսկող մարմին Երևանի քաղաքապետարանը թույլ է տվել նման խոշոր յուրացումներ:

 

Image result for Թափառող շներ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

- Նախ նշեմ, որ թափառող կենդանինների վնասազերծման (ստերելիզացիայի) ծառայությունների ձեռք բերումը իրականացվել է գնումների օրենսդրությամբ սահմանված կարգով մրցույթով՝ բաց ընթացակարգով: Ծառայությունների համար կնքված պայմանագիրն էլ հրապարակված է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում: Համաձայն այդ պայմանագրի Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչությունը հանդիսանում է պատասխանատու ստորաբաժանում, որն իրականացնում է հսկողություն պայմանագրի կատարման վերաբերյալ: Ոստիկանության հայտարարության մեջ նշված դեպքերը ներառված չեն պայմանագրում որպես հսկողության ենթակա ծառայություն: Ծառայությունները ներառում են թափառող յուրաքանչյուր կենդանու վնասազերծումը, որը, ըստ վնասազերծված կենդանիների թվի, հսկվում և ընդունվում է առևտրի վարչության կողմից, իսկ «Յունիգրաֆ-Իքս» ընկերության հաշվապահական խնդիրները չի ներառվում վարչության գործառույթների կամ լիազորությունների մեջ:

 

Image result for Ոստիկանություն

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին