▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Բիզնեսը չպետք է լինի քաղաքականության մեջ». փոխվարչապետը խոսել է Սամվել Ալեքսանյանի հետ

 

 

 

 

 

 

 

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այսօր Ապարանում լրագրողների հետ զրույցում նշել է.

«Ես անհնար եմ համարում բիզնեսի և քաղաքականության սերտաճումը, հետևաբար դրանք պետք է հստակ տարանջատվեն: Կարծում եմ, որ բիզնես միջավայրի ներկայացուցիչները, որոնք նախկինում եղել են քաղաքականության մեջ, այժմ ընդունում են նոր խաղի կանոնները: Ամեն դեպքում որևէ գործարար չպետք է զբաղվի քաղաքականությամբ, դա շատ հստակ է»»,-նշել է նա:

 

Բաշ-Ապարանի հերոսամարտի հուշահամալիրից իջնելիս Ավինյանը զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի հետ: Փոխվարչապետը  նշել է, որ նաև այդ խնդրի շուրջ էին խոսում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին