▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բաքուն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի որդու՝ Արցախում ծառայելու հայտարարությանը

 

Ադրբեջանն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, ըստ որի՝  իր 18-ամյա որդին սահմանված կարգով մեկնելու է ծառայության։ Ադրբեջանի ԱԳՆ-ն ՀՀ վարչապետի այդ քայլը որակել է «հերթական պոպուլիստական փորձ և միջազգային նորմերի խախտում»։ Վերջինս հայտարարել է.

«Հայաստանի քաղաքացիները, հատկապես երիտասարդությունը կրթական և ստեղծագործական գործունեությամբ զբաղվելու փոխարեն կյանքի ձևավորման ամենակարևոր փուլը հարկադրված անցկացնում են Ադրբեջանի օկուպացված տարածքների խրամատներում»:

 

 

 

 

 

 

 

Բաքուն Հայաստանի ղեկավարությանը խորհուրդ է տալիս «լրջորեն մտածել երկրի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման և Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ»։

 

 

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան հերթական ուղիղ եթերում հայտարարեց, որ իր 18-ամյա որդին՝ Աշոտը, առաջիկայում կմեկնի զինվորական ծառայության։ Իր հերթին Աշոտ Փաշինյանը նշեց, որ դիմում է գրել, որպեսզի զինծառայությունը անցնի Արցախի Հանրապետությունում։

 

Կարդացեք նաև՝ Նիկոլ Փաշինյանի որդին նկարահանվել է «Մայրիկ» տեսահոլովակում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին