▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արծրուն Հովհաննիսյանը`Արենի գյուղի մոտ ադրբեջանական նոր դիրքերի մասին

 

Ֆեյսբուքյան օգտատեր Սիրանուշ Թումանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել այն մասին, որ Արենի գյուղի մոտ ադրբեջանական նոր դիրքեր կան: Ըստ նրա` գյուղում խուճապ է: 

Siranush Tumanyan-ի լուսանկարը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է.

«Հարգելի համաքաղաքացիներ. ՀՀ ԶՈւ-երը մշտական մարտական հերթապահություն ու աշխատանք է կատարում ՀՀ ողջ սահմանի երկայնքով: Նախիջևանյան հատվածում այդ աշխատանքները ընթանում են բնականոն և ցանցում հնչեցված հատվածներում ևս կատարվում է մեծ մարտական ու ոչ միայն մարտական աշխատանք: Նշված գյուղերի բնակիչները դա լավ գիտեն, իրենց հետ տեղի են ունենում նաև ակտիվ քննարկումներ: Որևէ մեկ մարտական դիրքով կամ մարտավարական ճակատում (ջոկ-դասակ-վաշտ) եղած բարձունքով չի որոշվում մեր մարտունակությունն ու ունակությունը: Մենք ևս ունենք բազում գերիշխող դիրքեր ու բարձունքներ: Հաճախ այստեղ հնչեցված հարցադրումները ուղղակի խանգարում են մեր կողմից կատարվող աշխատանքների հաջող իրականացմանը: Խնդրում եմ ցուցաբերել զսպվածություն»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին