Այսօր տեղի ունեցած ՀՀ կառավարության հերթական նիստի ժամանակ վարչապետն անդրադարձել է նաև «Բարձրավոլտ էլեկտրացանցեր»-ի խնդրին և երկու նկատառում հայտնել:
«Մեր դիրքորոշումը հետևյալն է՝ կարծում ենք, որ էներգետիկ ոլորտի երկու հիմնական ցանցերը չպետք է լինեն նույն սեփականատիրոջ ենթակայության ներքո: Պետք է առաջիկայում շատ արագ որոշում կայացնենք էլցանցերի հետագա կառավարման մեթոդի մասին: Այս փուլում, կարծում եմ՝ պետք է վերջնական հայտարարություններ չանենք ընկերության կարգավիճակի մասին: Պետք է որոշենք՝ դա պետական կառավարման է մնում, թե, այնուամենայնիվ, որևէ մասնավոր կառավարման է հանձնվում: Իսկ այսօր կարող ենք շատ հստակ հայտարարել՝ բացառենք, որ այդ մասնավորեցման կամ կառավարման գործընթացում ներգրավված լինի իշխանության հետ առնչություն ունեցող որևէ անհատ կամ ընկերություն, բացառենք, որ որևէ օՖշորային ընկերություն կարող է ներգրավված լինել այդտեղ, բաց, թափանցիկ, հրապարակային մրցույթում պետք է այդ ամենն արվի: Կա երկու նախապայման՝ օֆշոր չի լինելու և իշխանության հետ կապ ունեցող որևէ մարդ և ընկերություն չի լինելու դրա կառավարողը»,-նշել է կառավարության ղեկավարը:
Կառավարությունում քննարկված այլ հարցերը՝ ստորև ներկայացված տեսանյութերում