▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուբեն Մելիքյանը` Արցախում ԱԱԾ զինծառայողների կողմից ծեծի ենթարկված քաղաքացիների մասին

Արցախում ծեծի ենթարկված քաղաքացիների կյանքին վտանգ չի սպառնում, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Արցախի ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը։

 

 

 

 

 

 

 

 

 

Երեք ժամ առաջ սոցիալական մեդիայում տարածվել է տեղեկություն ԱՀ ԱԱԾ մի խումբ զինծառայողների կողմից երկու քաղաքացիների Ստեփանակերտում ծեծի ենթարկելու մասին։

 

 

 

 

 

 

 

Ժամը 3։30-ին այցելել եմ Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոն և հերթապահ բժշկից տեղեկացել տուժողների վիճակի մասին։

 

 

 

 

 

 

Ըստ հերթապահ բժշկի՝ երկու տուժողները հոսպիտալացվել են միջին ծանրության մարմնական վնասվածքներով, նրանց կյանքին վտանգ չի սպառնում, և վիրահատության անհրաժեշտությունը տվյալ պահին բացակայում է։ Առավոտյան սեփական նախաձեռնությամբ կսկսենք քննարկման ընթացակարգ, և հանդես կգանք հայտարարությամբ:

Նշենք, որ միջադեպի առնչությամբ հաղորդագրություն է տարածել Արցախի ոստիկանությունը, որում, մասնավորապես, ասվում է.

«Հունիսի 1-ին ժամը 19:25-ին ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության հերթապահ մաս ահազանգ է ստացվել այն մասին, որ Ստեփանակերտ քաղաքի Բաղրամյան 2բ շենքի դիմաց վիճաբանություն է տեղի ունենում:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը ժամը 19:15-ի սահմաններում նշված վայրում վիճաբանություն է առաջացել մի կողմից նույն քաղաքի բնակիչներ՝ 1981թ. ծնված Դ. Հ-ի, 1983թ. ծնված Ա.Ա-ի, իսկ մյուս կողմից 1985թ. ծնված Մ.Մ-ի (ԱԱԾ ծառայող) միջեւ, որի ընթացքում կողմերը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

ԱՀ ոստիկանության ՔՀՎ ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումներով, վիճաբանությանը մասնակցելու կասկածանքով, ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչություն բերման են ենթարկվել 15 քաղաքացիներ:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Նախապատրաստվում են նյութեր ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժին ուղարկելու համար»:

Այս խնդրի առնչությամբ, Արցախի ԱԺ պատհամավոր Հայկ Խանումյանը նշել է, որ ծեծկռտուքը եղել է կենցաղային խնդրի շուրջ, իսկ միջադեպից հետո բողոքի ակցիա է տեղի ունեցել, որի մասնակիցները պահանջել են պատժել ԱԱԾ աշխատակիցներին

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին