▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իմ հազի դեմ հայկական բժշկությունն անզոր է. Նիկոլ Փաշինյան

«Իմ հազի դեմ հայկական  բժշկությունն անզոր է»,-այսօրվա ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, եչբ իր խոսքն ընդհատվեց հազով ու ավելացրել է. «չնայած՝ արդարության համար ասեմ, որ Ջավախքում ունեցած ելույթներից հետո հազիս վիճակը նորից բարդացավ»:

Հիշեցնենք, որ ֆեյսբուքյան ուղիղ միացումների ժամանակ շատ քաղաքացիներ Նիկոլ Փաշինյանին խորհուրդներ էին տալիս՝ ընդդեմ հազի, օրինակ՝ առաջարկելով դոշաբ խմել: 

 

 

 

 

 

 

 

 

Իսկ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ օրեր առաջ հրապարակել էր քաղաքացիներից մեկից ստացված մի դիմումի լուսանկար, որտեղ հեղինակն իր օգնությունն է առաջարկում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հազը բուժելու համար: Ենթադրվում է, որ դիմումը ներկայացվել էր առողջապահության նախարարություն:

 

 

 

 

 

 

 

 

«Դիմելով Ձեզ հայտնում եմ, որ ես եկել եմ առաջարկելու իմ օգնությունը պարոն Նիկոլ Փաշինյանին՝ առողջության (հազի) վերաբերյալ: Ես գիտեմ դեղամիջոց, որը կօգնի մեր վարչապետին»,- գրել էր քաղաքացին:

 

 

Հիշեցնենք, որ այսօրվա ֆեյսբուքյան ուղիղ միացման ժամանակ Նիկոլ Փաշինյանը խոսել է Արցախում ստեղծված իրավիճակի մասին:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին