▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մասիսի քաղաքապետի փաստաբանի դեմ դատական հայց են ներկայացնելու

armtimes.com-ը գրում է. Հունիսի 2-ին Երեւանի Կենտրոն եւ Նոր-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը ազատ էր արձակել Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին:

Համբարձումյանի փաստաբանը` Տիգրան Աթանեսյանը, ոչ միայն Համբարձումյանի շահերը դատարանում պաշտպանեց, այլ նաեւ ֆեյսբուքյան իր էջում Մասիսի քաղաքապետի հետ լուսանկար էր տեղադրել՝ անելով հետեւյալ գրառումը. «Շատ կարգին մարդ, լավ քաղաքապետ, ցավոք, առայժմ մեղադրյալ՝ անհիմն մեղադրանքով, Մասիսի քաղաքապետի հետ իմ գրասենյակում»:

 

Vilen Gaifejian-ի լուսանկարը:

Ֆեյսբուքահայության մոտ դժգոհությունների ալիք առաջացավ, եւ դրանք վերածվեցին մեկնաբանությունների, Աթանեսյանի հրապարակած լուսանկարի տակ: Մասնավորապես, Աթանեսյանը «SOS» համացանցային հաղորդման համահեղինակ եւ հաղորդավար Վիլեն Գայֆեջյանի մեկնաբանություններից մեկին վիրավորելով էր պատասխանել:Vilen Gaifejian-ի լուսանկարը:

Աթանեսյանը նաեւ հայհոյել էր մի շարք օգտատերերի, ովքեր դժգոհություններ էին հայտնել լուսանկարի եւ դրա հետ արված գրառման հետ կապված, բայց քանի որ հայհոյանքները էթիկայի սահմաններից դուրս էին կայքը դա չի տեղադրել:

Միջադեպի հետ կապված զրուցեցինք Վիլեն Գայֆեջյանի հետ:

 

 

 

 

 

 

Մեր հարցին՝ դեպքի հետ կապված քայլեր ձեռնարկե՞լ է, Գայֆեջյանը պատասխանեց. «Անպայման կատարելու ենք, դեռ նախնական փուլում է, մոտավորապես մի քանի օրվա ընթացքում դատական հայց եմ ներկայացնելու»: Հետաքրքրվեցինք՝ վիրավորական գրառումներից հետո Աթանեսյանի հետ կապ հաստատե՞լ է, Գայֆեջյանը արձագանքեց. «Ոչ, իհարկե, իմա՞ստը»:

Հարցին, թե ի՞նչ ակնկալիքներ ունի դատարանից, Գայֆեջյանը պատասխանեց, որ առայժմ փակագծեր չի ցանկանում բացել: Նա նաեւ նշեց, որ որպես փաստարկ օգտագործել են նաեւ լուսանկարի տակ Աթանեսյանի արած վիրավորանքները այլ մարդկանց հասցեին: 

Գայֆեջյանի նպատակների մեջ է մտնում Տիգրան Աթանեսյանին փաստաբանի լիցենզիայից զրկելու հարցը:

 

 

 

 

Միջադեպի հետ կապված պարզաբանում ստացանք նաեւ փաստաբան Տիգրան Աթանեսյանից:

- Պարոն Աթանեսյան, քաղաքացիները ձեր հրապարակած լուսանկարի եւ դրա հետ գրված գրառման շուրջ դժգոհություններ էին արտահայտել, դուք ոմանց շատ կոպիտ պատասխան էիք տվել, ոմանց անգամ հայհոյել էիք, ի՞նչն էր դրա պատճառը:

 

 

 

 

 

- Նախ հարցի ձեւակերպմանը կատեգորիկ համաձայն չեմ: Ես վստահ չեմ, որ դրանք քաղաքացիներ են, եթե դուք նկատի ունեք ֆեյք կամ անդաստիարակ մեկը, որը ինձ վիրավորում է, եւ այդ վիրավորանքին ես պատասխանում եմ, ապա շատ լավ եմ անում, որ վիրավորանքին պատասխանում եմ:

Դա ֆեյքային հարձակում էր, մոտավորապես 300 ֆեյք, որոնց 80 տոկոս էջերը գրեթե միանման էին, եւ քերականական ոճը, իմաստային ոճը ինձ հուշում է, որ դա ընդհանուր միգուցե 5-ից 10 հոգու կողմից ղեկավարվող կազմակերպած հարձակում էր, որը տհաճ բան է, բայց ես հասկանում եմ, որ հիմա այս էմոցիոնալ անցքի վրա, մարդիկ առանց հարցի էությունը հասկանալու ինձ էին թիրախավորել, որը շատ ծիծաղալու էր: 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին