Newsbook.am-ը գրում է. Լուսանկարում պատկերված տղամարդը Մամիկոն Բագրատունին է, որին մտերիմները դիմում են որպես Մոշ:
Օրերս երիտասարդը լուսանկար է հրապարակել սոցիալական ցանցում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, այն պահին, երբ վարչապետն այցելել է երևանյան սուպերմարկետներից մեկը գների հետ կապված հարցերը տեղում պարզելու: Լուսանկարը թյուրըմբռման տեղիք է տվել. սոցցանցերի որոշ օգտատերեր վրդովված գրառումներով փորձել են հարցադրում անել, թե կասկածելի բարոյական նկարագրով երիտասարդն ի՞նչ գործ ունի Փաշինյանի հետ:
Oգտատիրոջ գրառումն ուշադիր կարդացողները կհասկանային, որ իրականում որևէ կապ չկա նրանց միջև, պարզապես Մոշը որսացել է պահն ու որոշել է լուսանկարվել Փաշինյանի հետ՝ լուսանկարը վերնագրելով «Թավշյաներով»:
Այս լուսանկարը, դրանում պատկերված երիտասարդն ու որոշ օգտատերերի գրառումներ չէին հայտնվի մեր ուշադրության կենտրոնում, եթե դրանք չզուգորդվեին մեզ ուղղված նամակներով՝ Երևանից, Եվրոպայից և ՌԴ-ից: Պարզվում է, որ Մոշի հիմնական զբաղմունքը կամ «մասնագիտական կողմնորոշումը» կանայք են, ընդորում՝ ամուսնացած կանայք: Վերջինիս հաջողվել է բազմաթիվ կանանց գլուխ պտտեցնել, ապա անցնել գործողությունների բուն ծրագրին՝ հենվել նրանց վրա ու ապրել: Վերջինս իրենով արած կանանց պարբերաբար հորդորել է գումար տրամադրել իր ծախսերի համար, իրեն լավ աչքով նայել, որպեսզի սիրո չափաբաժնում փոփոխություններ չգրանցվեն:
Հետաքրքիր զուգադիպությամբ Մոշն ընտրել է ճանաչված մարդկանց կանանց ու հարազատներին: Նյութական շահագրգռվածությունից բացի այս մոտեցումը պայմանավորված է եղել նրանով, որ Մոշը սիրել է ընկերների շրջապատում գլուխ գովալ, թե իր սիրային ցանցում են հայտնվել սոցիալական հատուկ ծագում ունեցողները՝ հարուստներն ու ճանաչվածները: Տարբեր առիթներով Մոշը պարծեցել է, թե այսինչ պաշտոնյայի կամ ճանաչված մարդու կինն իր համար պատրաստ է ամեն ինչի:
Մոշոյի հետ կապված առնվազն երկու պատմության մանրամասներին կայքն առաջիկայում կանդրադառնա: Մեր զրուցակիցներն այս պահին չեն ցանկանում ներկայանալ՝ հաշվի առնելով, որ թեման չափազանց նուրբ է և շոշափում է ընտանեկան ավանդական պատկերացումներից դուրս իրողություններ: Այնուամենայնիվ, եթե այդ ուժը մեր զրուցակիցները չգտնեն իրենց մեջ, իրենց իսկ համաձայնությամբ, առանց անունների հրապարակայնացման մենք կներկայացնենք պատմությունը: Դրանցից մեկի շրջանակներում բացի բարոյական նորմերի ոտնահարման դրվագներից, կներկայացնենք մեծ գումարներ կորցրած կանանց պատմություններ, որոնք իրավական հարթության մեջ գուցե փորձեն հետ ստանալ Մոշից իրենց գումարները: Բոլոր այն կանայք, որոնք տուժել են սույն տղամարդու անառակաբարո վարքի պատճառով, կարող են դիմել Newsbook.am-ին՝ վստահ լինելով, որ անձնական տվյալների պաշտպանությունը ապահով ձեռքերում է:
Շարունակելի:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում