▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թավշյա հարաբերություններ հեղափոխությունից առաջ

 

Newsbook.am-ը գրում է. Լուսանկարում պատկերված տղամարդը Մամիկոն Բագրատունին է, որին մտերիմները դիմում են որպես Մոշ:

 

 

 

 

 

 

 

 

Օրերս երիտասարդը լուսանկար է հրապարակել սոցիալական ցանցում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, այն պահին, երբ վարչապետն այցելել է երևանյան սուպերմարկետներից մեկը գների հետ կապված հարցերը տեղում պարզելու: Լուսանկարը թյուրըմբռման տեղիք է տվել. սոցցանցերի որոշ օգտատերեր վրդովված գրառումներով փորձել են հարցադրում անել, թե կասկածելի բարոյական նկարագրով երիտասարդն ի՞նչ գործ ունի Փաշինյանի հետ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Oգտատիրոջ գրառումն ուշադիր կարդացողները կհասկանային, որ իրականում որևէ կապ չկա նրանց միջև, պարզապես Մոշը որսացել է պահն ու որոշել է լուսանկարվել Փաշինյանի հետ՝ լուսանկարը վերնագրելով «Թավշյաներով»:

Այս լուսանկարը, դրանում պատկերված երիտասարդն ու որոշ օգտատերերի գրառումներ չէին հայտնվի մեր ուշադրության կենտրոնում, եթե դրանք չզուգորդվեին մեզ ուղղված նամակներով՝ Երևանից, Եվրոպայից և ՌԴ-ից:  Պարզվում է, որ Մոշի հիմնական զբաղմունքը կամ «մասնագիտական կողմնորոշումը» կանայք են, ընդորում՝ ամուսնացած կանայք: Վերջինիս հաջողվել է բազմաթիվ կանանց գլուխ պտտեցնել, ապա անցնել գործողությունների բուն ծրագրին՝ հենվել նրանց վրա ու ապրել: Վերջինս իրենով արած կանանց պարբերաբար հորդորել է գումար տրամադրել իր ծախսերի համար, իրեն լավ աչքով նայել, որպեսզի սիրո չափաբաժնում փոփոխություններ չգրանցվեն:

Հետաքրքիր զուգադիպությամբ Մոշն ընտրել է ճանաչված մարդկանց կանանց ու հարազատներին: Նյութական շահագրգռվածությունից բացի այս մոտեցումը պայմանավորված է եղել նրանով, որ Մոշը սիրել է ընկերների շրջապատում գլուխ գովալ, թե իր սիրային ցանցում են հայտնվել սոցիալական հատուկ ծագում ունեցողները՝ հարուստներն ու ճանաչվածները: Տարբեր առիթներով Մոշը պարծեցել է, թե այսինչ պաշտոնյայի կամ ճանաչված մարդու կինն իր համար պատրաստ է ամեն ինչի: 

Մոշոյի հետ կապված առնվազն երկու պատմության մանրամասներին կայքն առաջիկայում կանդրադառնա: Մեր զրուցակիցներն այս պահին չեն ցանկանում ներկայանալ՝ հաշվի առնելով, որ թեման չափազանց նուրբ է և շոշափում է ընտանեկան ավանդական պատկերացումներից դուրս իրողություններ: Այնուամենայնիվ, եթե այդ ուժը մեր զրուցակիցները չգտնեն իրենց մեջ, իրենց իսկ համաձայնությամբ, առանց անունների հրապարակայնացման մենք կներկայացնենք պատմությունը: Դրանցից մեկի շրջանակներում բացի բարոյական նորմերի ոտնահարման դրվագներից, կներկայացնենք մեծ գումարներ կորցրած կանանց պատմություններ, որոնք իրավական հարթության մեջ գուցե փորձեն հետ ստանալ Մոշից իրենց գումարները:  Բոլոր այն կանայք, որոնք տուժել են սույն տղամարդու անառակաբարո վարքի պատճառով, կարող են դիմել Newsbook.am-ին՝ վստահ լինելով, որ անձնական տվյալների պաշտպանությունը ապահով ձեռքերում է: 

Շարունակելի: 

 

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին