ԱԺ Ելք խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշել է, թե անձնապես չի ճանաչում Ալիկ Բանդուրյանին՝ Նորատուսցի Ալիկին, ում համար միջնորդություն է ներկայացրել:
Նա նշել է, թե իրեն խնդրել են, ինքն էլ որոշել է ընդառաջ գնալ՝ քանի որ շատ լավ հասկանում է, թե ինչ է կատարվում բանտերում:
Միքայելյանը նաև անդրադարձել է այն լուրերին, թե ցանկանում է դառնալ ԵԿՄ նախագահ: «Ընդհանրապես խնդրեն էլ, աղաչեն էլ, ԵԿՄ նախագահ չեմ դառնա»:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: