«Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Վարդանյանն այսօր ազատ արձակվեց։
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը որոշեց բավարարել նրա պաշտպան Անուշ Մխիթարյանի միջնորդությունը՝ խափանման միջոցը քաղաքից չբացակայելու մասին ստորագրությամբ փոխելու համար։
Հիշեցնենք, որ այսօր դատավորը փոխեց նաեւ խմբի մեկ այլ անդամ Տիգրան Սարգսյանի խափանման միջոցը։