▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առողջապահության նախարարը Օսիպյանին վատ վիճակի մեջ դրեց, Նիկոլ Փաշինյանը զայրացավ

 


Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր կառավարության նիստի ժամանակ բարձրացրեց Նորք Մարաշում չթույլատրված ժամի գրանցված հրավառության մասին հարցը: Արսեն Թորոսյանը տեղեկացրեց, որ երեկ երեկոյան՝ կեսգիշերին, հրավառություն է եղել: Նախարարին մտահոգում էր  հրավառության կազմակերպումը սահմանված ժամից հետո: Արսեն Թորոսյանն ասաց, որ մեկ երեխայի հանգիստ քունն ավելի կարևոր է, քան 500 հոգու քեֆ-ուրախությունը: Նախարարը նաև նշեց, որ այսպիսի դեպքերում ոստիկանությունը պատշաճ չի արձագանքում, հավելելով, որ տեսագրությունը համացանցում արդեն կա:

 

 

 

 

 

 

 

 

ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն ասաց, որ 2 օր առաջ հայտարարություն են արել, նորից մեջբերել նախատեսված պատժամիջոցներն ու տուգանքները՝ խախտումների դեպքում: Նա հորդորեց նախարարին ներկայացնել փաստերը ոստիկանություն:

 

 

 

 

 

 

 

 

«Զարմանալի է, որ դուք դիմել եք, ու արդյունք չի եղել»,- ասաց ՀՀ ոստիկանապետը:

Վարչապետ Փաշինյանն էլ արձագանքեց, որ եթե եղել է նման դիմում, ու այն քննարկման առիթ չի դարձել, ապա ոստիկանապետը պետք է պատժամիջոց կիրառի հենց այս ոստիկանական բաժանմունքի նկատմամբ:

Առողջապահության նախարարը բացատրեց, որ խոսքը մեկ տարի առաջվա իր դիմումի մասին է, Գառնու ոստիկանությունը չի զբաղվել այդ հարցով: Օսիպյանն էլ փորձեց բացատրել, որ սա դժվար բացահայտվող խախտում է, քանի որ հրավառություն անողները կարող են արագ հեռանալ «դեպքի վայրից»:

Փոխվարչապետ Արարատ Միրզոյանն էլ նկատեց. «Կրակում են եւ փախչում»: 

Այս քննարկումը զայրացեց  վարչապետին. «Ժողովուրդ ջան, ի՞նչ է նշանակում այս քննարկումը: Չպե՛տք է լինի հրավառություն եւ  վե՛րջ: Եթե  ոստիկանությունը չի կարողանում ապահովել օրենքի կատարումը, ուրեմն վատ է աշխատում: Մի հատ օրենք ընդունեք, որ հրավառությունները կարգավորող օրենքը վատ է աշխատում»:

Կառավարությունում քննարկված այլ հարցեր`ստորև տեսանյութերում

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին