Երևանի «Արաբկիր» բժշկական կենտրոնում 5 ամսական երեխա է մահացել:
«Հունիսի 7-ին՝ ժամը 18:20-ին, «Արաբկիր» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել ոստիկանության Արաբկիրի բաժին, որ նույն օրը՝ ժամը 16:15-ին, ծայրահեղ ծանր վիճակում իրենց մոտ է ընդունվել 2018 թվականի հունվարին ծնված աղջիկ երեխա, ով նույն օրը 17:50-ին մահացել է». նշված է ոստիկանության հայտարարության մեջ:
Դեպքի առթիվ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է հետաքննություն: