▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հրաչյա Հարությունյանը (Կրակեմ Հրաչ) ազատվել է աշխատանքից

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որի համաձայն աշխատանքից ազատել է անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետ Հրաչյա Հարությունյանին (Կրակեմ Հրաչ):

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև

 

 

 

 

 

«Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16.1-ին հոդվածի 1-ին մասի և «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.


Հրաչյա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ազատել ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից»,- ասված է նախագահի հրամանագրում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին