▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տեսանյութ` հայկական կողմի վերահսկողության տակ գտնվող Գյուննութի գերեզմաններ ադրբեջանցիների այցից

Համացանցում հրապարակվել է Գյուննութի գերեզմաններ ադրբեջանցիների այցի տեսանյութը։ Այն հրապարակել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

 

 

 

 

 

 

«Նկարահանված է հայկական դիրքերից, այն դիրքից, որը լիարժեք վերահսկողություն ունի գյուղի ավերակների նկատմամբ»,-գրել է նա ֆեյսբուքյան իր էջում:

 

 

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել էր, որ հունիսի 6-ին և 7-ին ադրբեջանական կողմը դիմել է ՀՀ ԶՈւ-երի հրամանատարությանը՝ խնդրելով թույլատրել որոշ քաղաքացիների մոտենալ Գյուննութ ավերակ բնակավայրի հարավային արվարձանի գերեզմանատեղիներ։ Հայկական կողմը, մարդասիրական նորմերից ելնելով, թույլատրել էր։  

 

Նշենք, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել էր ադրբեջանական կողմի հայտարարությանը Նախիջևանում 11 000 հեկտար մակերեսով տարածք գրավելու մասին:

Տեսանյութն՝ Արծրուն Հովհաննիսյանի 

Կարդացեք նաև` Ադրբեջանի իբր ազատագրած Գյուննուտ գյուղի ավերակները գտնվում են ՀՀ ԶՈւ վերահսկողության տակ. Տեսանյութ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին