▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աուտիզմով տառապող տղային փնտրել են արդեն 14 գյուղերում ու չեն գտել. միացել են գյուղացիները

Հունիսի 12-ին, ժամը 14:27-ին «911» ծառայությանը տեղեկություն էր ստացվել, որ Արմավիրի մարզի Արագած գյուղի մոտակայքում Այնթապ գյուղի 11-րդ փողոցի տներից մեկի բնակչի՝ Հ. Հ.-ի (ծնված  2004 թ.) որոնողական աշխատանքներին մասնակցելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր էին մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ Մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը:

ԱԻՆ լրատվական ծառայության փոխանցմամբ, մինչ ժամը 22:55-ը որոնողական աշխատանքներն իրականացվել են Արագածոտնի մարզի Ոսկեհատ, ՈՒջան համայնքներում և մոտակա դաշտավայրերում:

Որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք. իրականացվում է շրջիկ հերթապահություն ոստիկանության Վաղարշապատի բաժնի և Աշտարակի բաժնի աշխատակիցների կողմից:

Որոնողական աշխատանքներն իրականացվել են նաև Արմավիրի մարզի Արագած, Այգեշատ, Դողս, Աղավնատուն, Ֆերիկ, Ծաղկունք, Գեղակերտ, Ծաղկալանջ, Հայթաղ, Արշալույս, Լեռնամերձ, Ամբերդ համայնքներում և մոտակա դաշտավայրերում:

Որոնողական աշխատանքներին մասնակցել են 21 փրկարար, ոստիկանության 8 աշխատակից, Արագածոտնի մարզի Ոսկեհատ գյուղի 5 բնակիչ, մոտ 60 կամավոր և Արմավիրի մարզի վերը նշված գյուղերից մոտ 20 բնակիչ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, ինչպես արդեն հայտնել ենք, ոստիկանության Մասիսի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 14-ամյա Հայկ Հարությունյանը:

Ընտանիքը հայտնում է, որ երեխան տառապում է աուտիզմով, տանից դուրս է եկել հունիսի 8-ի ժամը 17-ին կանաչ շապիկով, շորտով: Մազերը կարճ են, ինչպես պատկերված է նկարում (քաչալ): Քայլում է ոտաբոբիկ:

Похожее изображение

 

 

 

 

 

Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում են դիմել ոստիկանության մոտակա բաժին, կամ զանգահարել` 1-02, 010 59-06-25 , 095464143,  094195335 համարներով և հնարավորության դեպքում պահել, մինչև մոտենան:
Գտնողին կտրվի խոշոր դրամական պարգեւ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին