Հայաստանում ավարտված է «գոլդ» համարների ու անպատժելիության մթնոլորտի դարաշրջանը: Այդ մասին այսօր՝ հունիսի 15–ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ դիմելով ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին։
«Թե՞ մենք պետք է տեսախցիկը դնենք ու բոլորին նույն բանի տակ տեղավորենք»,-հարցրեց նա ու դիմեց Վալերիյ Օսիպյանին՝ ասելով, որ հոգ տանի, որ նման անպատժելիության մթնոլորտ չլինի:
«Ամենակարևոր խնդիրը, որ այս ընթացքում բախվել ենք, այն է, որ ցավոք, Հայաստանում ընդունված է, որ մեր, այսպես ասած՝ լայն ժպիտները և սիրո ու համերաշխության մեր շեշտադրումները ոմանք ընդունում են որպես թուլություն,- ասաց Փաշինյանը։
Անպատժելիության մթնոլորտի բացառումը, ըստ վարչապետի, վերաբերում է ճանապարհային երթևեկությանը։ Փաշինյանը նաեւ հարցրեց, թե այդքան շատ ոստիկանների առկայության պայմաններում ի՞նչ է նշանակում անպատժելության մթնոլորտ. «Որքան «գոլդ է» համարանիշը, այնքան այդ վարորդը պետք է զգույշ լինի»։
Փաշինյանը նաև ընդգծեց, որ անպատժելիության բացառումը վերաբերում է նաև մյուս ոլորտներին։
Մանրամասները՝ տեսանյութում