«Եկեք դադարեցնենք քաղաքացիների հետևից ընկնելը, ամեն տեղ բռնել, տուգանելը: Չի լինելու նման բան:
Այս ամենին զուգահեռ Ոստիկանությունը պետք է բացառի երկրում անպատժելիության մթնոլորտը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը հակադարձելով Վալերի Օսիպյանի՝ նոր տեսանկարահանող սարքերի և շրջիկ մեքենաների կարգավորման առնչությամբ։
Փաշինյանը նաև հավելեց.
«Քաղաքացիներին ամեն տեղ չեն բռնելու և տուգանեն, իսկ հիմա բերվել է նախագիծ, որով առաջարկվում է նորից շարունակել տուգանել: Հանրության մեջ կա խուճապային տրամադրություն, որ մեքենաներ են բերվել, որոնք թաքնված նկարահանում են խախտումներ կատարած մեքենաներին: Արդյոք այս օրենքի կարգավորումը վերաբերո՞ւմ է այդ շրջիկ մեքենաներին»։
Ի պատասխան՝ Վալերի Օսիպյանը նշեց, որ շարժական ավտոմոբիլներն այս կարգավորմամբ այսուհետ ունենալու են տարբերանշաններ։
Մանրամասները՝ տեսանյութում