▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՔԾ-ի հատուկ հայտարարությունը՝ «Մարտի 1»-ի գործի վերաբերյալ

 

Կարևորելով հանրության աջակցությունն ու ակտիվ ներգրավվածությունը Երևան քաղաքում 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին տեղի ունեցած դեպքերի բոլոր հանգամանքների, այդ թվում` 10 անձանց սպանությունների ամբողջական բացահայտման գործում` խնդրում ենք ՀՀ քաղաքացիներին նշված դեպքերի վերաբերյալ որևէ արժեքավոր տեղեկատվություն, այդ թվում` տեսանյութեր, լուսանկարներ, փաստաթղթեր ունենալու դեպքում դիմել ՀՀ հատուկ քննչական ծառայություն հետևյալ հասցեով` ք. Երևան, Վ.Վաղարշյան 13ա, հեռ.` (+374)11 900 064:  Այս մասին ասված է ՀՔԾ-ի տարածած հաղորդագրության մեջ:

«Միաժամանակ հայտնում ենք, որ անհրաժեշտության դեպքում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 98-րդ հոդվածով սահմանված կարգով պաշտպանության միջոցներ կկիրառվեն բոլոր այն անձանց նկատմամբ, ովքեր վերը նշված դեպքերի կապակցությամբ կարող են հայտնել հանցագործությունները բացահայտելու և դրանք կատարողներին հայտնաբերելու վերաբերյալ նշանակություն ունեցող տվյալներ: Մասնավորապես, միջոցներ կձեռնարկվեն քրեական դատավարությանը մասնակցող  անձանց ինքնությունը հաստատող տվյալների պաշտպանության, նրանց վերաբերյալ տեղեկությունների սահմանափակման, ինչպես նաև իրավապահ մարմինների հետ համագործակցության միջոցով վերջիններիս անվտանգության ապահովման ուղղությամբ», - ասված է հայտարարությունում:

 

 

 

 

 

 

 

 

Ավելի վաղ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրավապահների հանձնարարել էր բացահայտել «Մարտի 1»-ի գործը: «Ամենակարևոր գործերից մեկը, որ պետք է անի ՀՔԾ-ն,  մարտի 1-ի սպանությունների բացահայտումն է»,-նշել էր Նիկոլ Փաշինյանը՝ Հատուկ քննչական ծառայությունում տեղի ունեցած հանդիպման ժամանակ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին