▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կենդանաբանական այգում կենդանիների անկման դեպքերը եղել են 5 ամիս առա՞ջ. ՍԱՊԾ պարզաբանումը

Սոցիալական ցանցերում եւ լրատվամիջոցներում տարածվել է տեղեկատվություն, որ կենդանաբանական այգում մեծ թվով կենդանիների անկման դեպքեր են գրանցվել։ Ուսումնասիրելով տեղեկատվությունը, Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հստակեցնում է, որ խոսքը վերաբերում է 5 ամիս առաջ տեղի ունեցած դեպքերին:

 

 

 

 

 

 

 

Դեռեւս 2018 թվականի հունվարի 18-ին «Երեւանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի անասնաբույժը Ծառայությանը տեղեկացրել էր, որ կենդանաբանական այգում կան հիվանդության մեջ կասկածվող կենդանիներ:

Ծառայության անասնաբուժության տեսչության մասնագետների այցելության եւ կենդանիների կլինիկական զննման արդյունքում 8 գլուխ լամաների մոտ ախտորոշվել է տուբերկուլյոզ հիվանդություն, որն էլ հետագայում հաստատվել է լաբորատոր փորձաքննության արդյունքներով:

 

 

 

 

 

 

 

 

Լամաները, ինչպես նաեւ դրանց հարեւանությամբ պահվող  1 գլուխ կխտարը, 1 գլուխ դավթի եղջերուն, 19 գլուխ կամերունյան այծերը եւ եւս 4 գլուխ լամաները, որոնք նույնպես կարող էին հնարավոր վարակի աղբյուր հանդիսանալ, խոտանվել են եւ սահմանված կարգով ոչնչացվել:

 

Այնուհետեւ այգու ամբողջ տարածքում կատարվել է անկած կենդանիների ազատավանդակների մեխանիկական մաքրում, պարբերական ախտահանություն, իսկ ախտահարված օջախներում՝ նաեւ գրունտի (հողի) փոփոխություն:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Այդ դեպքից առ այսօր Ծառայությունը «Երեւանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ից տուբերկուլյոզի հարուցիչի հետեւանքով որեւէ կենդանատեսակի անկման կամ այլ հիվանդության մեջ կասկածվող կենդանու մասին ահազանգ չի ստացել:

Հիշեցնենք, որ այսօր Առողջապահության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որում հորդորում էր ծնողներին՝ զգույշ լինել երեխաների հետ կենդանաբանական այգում գտնվելիս, չթույլատրել երեխաների սերտ շփումը կենդանիների հետ՝ կերակրել:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին