▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԱԾ-ի աշխատակիցները մտել են նաև Դոն Պիպոյի տուն

Արդեն տեղեկացրել ենք, որ ԱԱԾ-ն այսօր գործողություններ է իրականացնում Էջմիածնի քաղաքապետարանում, ինչպես նաեւ ԵԿՄ նախագահ գեներալ Մանվել Գրիգորյանի ընտանիքին  պատկանող տարբեր շինություններում: Ավելի ուշ համացանցում հայտնվել է տեղեկություն, ըստ որի` գործողություններ են իրականացվում նաև Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի տանը:

ԱԱԾ մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանը լրատվամիջոցների հետ զրույցում նշել է. «Գործողություններ են իրականացվում եւ ոչ միայն Մանվել Գրիգորյանի ամառանոցում: ԱԱԾ-ի հատուկ գործողությունների մասին լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի»:

 

 

 

 

 

 

 

 

 

Հավելենք, որ Էջմիածնի փողոցները երեկվանից փակ են: 

Հիշեցնենք, որ Էջմիածնում ցույցեր են իրականացվում ընդդեմ Մանվել Գրիգորյանի և նրա որդու՝ Կարեն Գրիգորյանի: Հավաքին ներկա էր նաև Արթուր Ասատրյանը` Դոն Պիպոն:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նշենք, որ այսօր մամուլում տեղեկություն է  հայտնվել այն մասին, որ գեներալ Մանվել Գրիգորյանի ընտանիքը խուճապի մեջ է:

 

 

 

 

 

 

 

 

 

Էջմիածնի հանրահավաքի նախօրեին գեներալն իր քաղաքապետ որդու միջոցով փորձել է հաշտության եզրեր գտնել Դոն Պիպոյի հետ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Էջմիածնում տեղի ունեցող իրադարձությունների:

 

 

 

 

 

Նա մասնավորապես գրել էր.«Անընդունելի է, որ քրեածին տարրերը պղծեն սիրո եւ համերաշխության հեղափոխության խորհրդանիշները եւ հեղափոխության անունը օգտագործեն մաֆիոզ պատերազմներում: Թույլ չենք տա»:

Նշենք, որ այսօր Դոն Պիպոն բաց նամակով դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Կարդացեք նաև՝ Դոն Պիպոյի պատճառով իմ երեխան դեռևս չի տեսել իր հորը. Անաիս Սարդարյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին