▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Երևան» հիմնադրամի տնօրենը պնդում է՝ իր հիմնադրամը կապ չունի ԱԱԾ-ի բացահայտման հետ

tert.am-ը գրում է. Դատավարությունից ակնկալում եմ միայն անաչառություն: Երևան քաղաքի Ավան և Նոր Նորքի վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից դուրս գալիս հայտարարություն արեց «Երևան» հիմնադրամի տնօրեն Աշոտ Ղազարյանը: 


 

Այսօր դատարանը քննում է նրա միջնորդությունը՝ կալանքը որպես խափանման միջոց փոխելու հարցը: Մինչ դատարանի վճիռը կայացնելը նա նշեց. «Դատարանը հասկացավ՝ ինչ է կատարվել: Ես ապօրինություններին դեմ եմ, հույս ունենք, որ դատարանը կկանխի ապօրինությունները»:



 

 

 

 

 

Դիտարկմանը, թե ինչու է այդ դեպքում ԱԱԾ-ն նման գործողություններ ծավալել, եթե հիմքեր չկան, նա արձագանքեց. «Նրանց հարցրեք: Առայժմ հիմքեր չկան, հիմքեր կլինեն այն ժամանակ, երբ ունենան փաստեր, որ Աշոտ Ղազարյանն ինչ-որ բանից տեղյակ է: Ինձ մեղադրում են՝ հիմնադրամից գումար փոխանցելու թույլտվության մեջ»:

 

 

 

 

 

 

 

 

 

Նա ներկայացրեց, որ ԱԱԾ հաղորդագրության մեջ նշված անձինք, ովքեր ապօրինությունների մասին են տեղեկացրել, նկատի են ունեցել «Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամը:

«Գույքի խնդիր է եղել այդ հիմնադրամում, դա ինձ հետ կապ չունի, ինձ հետ կապ ունի այնքանով, որ այդ գումարը եկել է հիմնադրամ, այնտեղից էլ գնացել է «Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամ»,-ասաց նա:



 

 

 

 

 

 

 

 

 

Աշոտ Ղազարյանն ընդգծեց, որ ինքն անձամբ չի ճանաչում Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Խաչատուր Կիրակոսյանին, ով ևս ձերբակալվել էր ԱԱԾ-ի կողմից:  «Այդ անձնավորությանն արդեն բաց են թողել, այն դեպքում, երբ որ գումարը ձեռքին էին բռնել»,-հայտնեց նա: 

 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

 

Հիշեցնենք, որ հունիսի 13-ին Ազգային անվտանգության ծառայությունը Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում տեղակայված «Երևան» հիմնադրամի աշխատասենյակներում կատարել էր խուզարկություններ, հարուցված է քրեական գործ, որի շրջանակներում երկու անձ՝ Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավարի տեղակալն  ու «Երևան» հիմնադրամի տնօրենը ձերբակալվել էին:

«Երևան» հիմնադրամի նախագահ Աշոտ Ղազարյանը հացադուլ և ջրադուլ է անում՝ իրեն ապօրինի ձերբակալելու համար:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին