▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մանվել Գրիգորյանն ազատ չի արձակվի. ԱԱԾ տնօրեն

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշել է, որ  Մանվել Գրիգորյանի գործով քննությունը շարունակվում է և ընթացքում պարզ կդառնա, թե ովքեր ինչ կապ ունեն գործի հետ: Վանեցյանի խոսքով` առաջիկայում բացահայտումներ կլինեն:

 

 

 

 

 

 

 

 

 

Այն հարցին, թե հայտնաբերվածի ճակատագիրն ինչ է լինելու, գումարները բյուջե կվերադարձնե՞ն թե՞ ոչ, ԱԱԾ տնօրենը նշել է, որ այն դեպքերում, երբ հարցը վերաբերվում է գումարները վատնելուն, տվյալ անձը կարող է վճարել այդ գումարներն և ազատվել քրեական պատասխանատվությունից ըստ քրեական օրենսգրքի, սակայն Մանվել Գրիգորյանի հետ կապված այս բացահայտումները չեն դասվում այդ շարքին: Մանվել Գրիգորյանը ազատ չի արձակվի:

 

 

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ ՀՀԿ-ական պատգամավոր, Գեներալ  Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է ամառանոցում ապօրինի զենք, ռազմամթերք հայտնաբերելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում:

Պարզվում է, որ Մանվել Գրիգորյանը կասկածվում է նաեւ ապրիլյան պատերազմի օրերին դպրոցականների կողմից զինծառայողների համար ուղարկված օգնությունը յուրացնելու համար: Այնուհետեւ այդ ամենը հաստատող հաղորդագրություն եւ տեսանյութ էր տարածել ԱԱԾ-ն։ 

Նշենք նաև, որ այսօր Մանվել Գրիգորյանի պաշտպան Հրանտ Անանյանը հրաժարվել է գեներալի պաշտպանությունից:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին