Արդեն տեղեկացրել ենք, որ Մանվել Գրիգորյանի առանձնատներում ԱԱԾ-ի խուզարկություններից հետո համացանցում լուսանկարներ էին հայտնվել, որոնցից մեկում երգիչ Արամ Ասատրյանը կանգնած է նույն մեքենայի առջև, որը հայտնաբերվել է Մանվել Գրիգորյանի առանձնատան ավտոտնակում:
Հիշեցնենք, որ , ըստ տարածված ասեկոսեների, երգիչ Արամ Ասատրյանը Մանվել Գրիգորյանի պատճառով էր լքել հայրենիքն ու երկար տարիներ ապրում էր ԱՄՆ-ում:
Asekose.am-ի հրապարակումից հետո Աշոտ Խանոյանը նման գրառմամբ է հանդես եկել, որը ներկայացնում ենք առանց մեկնաբանության՝ միաժամանակ պատրաստակամություն հայտնելով հրապարակել հակառակ կողմի պարզաբանումը:
«Հարգելի Հայեր ջան, ես փոքր էի, հիշում եմ այդ մեքենայի պատմությունը։ Երբ Արամ Ասատրյանը նոր էր բերել այդ մեքենան, դա միակն էր ՀՀ-ում։ Մանվել Գրիգորյանը խնջույքի էր հրավիրել Արամ Ասատրյանին, երգիչն ուշացումով է ժամանել, Մանվելը գոռացել է. «Ժողովուրդ, տեսե՛ք Արամն ավտոմեքենա է նվեր բերել իմ տղային, մարդ տենց ընկեր կունենա»՝ երբ տեսել է Արամ Ասատրյանին՝ մեքենայի բանալին ձեռքում «ֆռացնելուց» և խլել է բանալիները»,-նշել է Աշոտ Խանոյանը:
Նշենք, որ ԱԱԾ-ն ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի առանձնատան խուզարկության ժամանակ հայտնաբերել է նաև տարբեր մակնիշի թանկարժեք ավտոմեքենաներ:
Մանրամասները՝ տեսանյութում