▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երեսիս ոնց ա նայելու, էդ քֆուրները, որ մոտս ա կերել. ո՞նց կարելի էր հերոսից իջնել «տուշոնկա» գողցողի. Սարոյանը` Մանվել Գրիգորյանի մասին

Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցոիթյան պատգամավոր Սեյրան Սարոյանը հայտարարեց, թե տեղյակ չի եղել Մանվել Գրիգորյանի յուրացումների մասին՝ ասելով, թե տեղյակ լինելու դեպքում կասեր:

 

 

 

 

 

 

 

 

Նա նշեց, թե Գրիգորյանն իր մոտ մշտապես երդվել է, նույնիսկ հայհոյանքներ տվել բանակից գողացողներին: 

 

 

 

 

 

 

 

 

«Իմ երեսին ոնց ա նայելու, էդ քֆուրները, որ իմ մոտ ա կերել. ո՞նց կարելի էր հերոսից իջնել «տուշոնկա» գողցողի: Ոնց էթամ, շփվեմ դրա հետ, էթամ ինչ ասեմ` այ տուշոնկա՞: Էլ ինչ պատիվ: Զատիկից հետո կարմիր ձուն ո՞ւմ է պետք: Հիմա թող իրան ճղի` մենակ ասելով չի: Երեկվանից շոկի մեջ եմ։ Էն երեխեքի նամակները, որ տեսա, ես մեռած էի, թաղած չէի։ Ո՞նց կարելի էր հերոսից  Ամենացավալի բանը հարազատ մարդու կորցնել է»:

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ ՀՀԿ-ական պատգամավոր, Գեներալ  Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է ամառանոցում ապօրինի զենք, ռազմամթերք հայտնաբերելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում: Նշենք նաև, որ այսօր Մանվել Գրիգորյանի պաշտպան Հրանտ Անանյանը հրաժարվել է գեներալի պաշտպանությունից:

Կարդացեք նաև` Մանվել Գրիգորյանի տարածքում հայտնաբերվել է նաև 71 մլն դրամ, 80 հազար դոլար, 67 հազար եվրո. Նոր մանրամասներ են հայտնի

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին