ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Գրիգորյանի գործով, երեկ ոստիկանները երկու մեքենա են տեղափոխել 6-րդ վարչություն, որոնք բեռնված են եղել մսի պահածոներով (տուշոնկաներ): Այս մասին գրում է armtimes.com-ը.
Նույն այդ տեղեկություններով, մինչ դա, Մանվել Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը, էլ աշխատակիցներին ասել, էր դրանք ԵԿՄ շենքից տեղափոխեն հեռու, արդյունքում Երեւան քաղաքում դրանք հայտնաբերվել են:
Նշենք, որ բազմաթիվ արկղերով մսի պահածո, խտացրած կաթ եւ այլ ապրանքներ հայտնաբերվել է նաեւ Մանվել Գրիգորյանի առանձնատանը եւ ամառանոցում:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում