▲ Դեպի վեր

Հինգշաբթի, 09.10.2025 lang.iso lang.iso lang.iso

Հարություն Հարությունյանը և Արտակ Հերիքյանը լքել են Հ1-ը

Հանրային հեռուստաընկերության լրատվական քաղաքական հաղորդումների տնօրեն Հարություն Հարությունյանը և «Օրակարգ» լրատվական ծառայության ղեկավար-պրոդյուսեր Արտակ Հերիքյանն իրենց դիմումների համաձայն ազատվել են զբաղեցրած պաշտոններից։

 

 

 

 

 

 

 

 

 

Նրանց հետ ազատման դիմումներ են ներկայացրել նաև որոշ լրագրողներ։

 

 

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ  երեկ վարչապետ  Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն էր կատարել․

 

 

 

 

 

 

 

 

 

«Որոշ հեռուստաընկերություններ, փաստորեն, օգտվելով խոսքի ազատության անսահմանափակ հնարավորությունից՝ որոշել են հակապետական քարոզչություն իրականացնել։Սա, թերեւս այն դեպքերից է, երբ իշխանության բարեկրթությունը ոմանք կրկին ու կրկին շփոթում են թուլության կամ միամտության հետ։ Մի' արեք։ Պարզապես մի' արեք»։

Իսկ այսօր հրաժարվել է մեկնաբանել, թե ում էր այն  ուղղված:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին