▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպե՞ս են «օլիգարխ» դպրոցները վերացնում մրցակցությունը...ԿԳ նախարարի ֆեյսբուքյան ուղիղ միացումը

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ֆեյսբուքյան էջում ծնողներին զգուշացրել էր՝ Ձեր երեխաներին առաջին դասարան տանելիս դպրոցի տնօրեններից անպայման հարցրեք, թե արդյոք ունեն արտոնագիր կրթական գործընթաց կազմակերպելու համար:

Ավելի ուշ նախարարը խնդրի մասին խոսել է ֆեյսբուքյան ուղիղ եթերում, որը վերնագրել է այսպես. «Չեխովի դպրոցը չունի տարրական հանրակրթական ծրագրի արտոնագիր կամ ինչպես են «օլիգարխ» դպրոցները վերացնում մրցակցությունը»:

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ ԿԳ նախարարի այս հայտարարության հետ կապված  Չեխովի անվան դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանի կայքերից մեկին  նշել է, որ Կրթության և գիտության նախարարության համապատասխան վարչության կողմից միտումնավոր կերպով իրենց չեն տրամադրում լիցենզիա, և, հետևաբար, այն, որ դպրոցն այդ լիցենզիան չունի, Կրթության եւ գիտության նախարարության թերացումն է․

 «Անձնական բաներ կան, չեմ կարծում, որ դա հրապարակման թեմա է։ Երբ հանդիպեմ նախարարի հետ, նաև այդ հարցը կբարձրաձայնեմ»։

Հիշեցնենք նաև, որ Անտոն Չեխովի անվան թիվ 55 դպրոցն առաջին անգամը չէ, որ հայտնվում է քննադատության թիրախում։ Մամուլը բազմիցս գրել է 10 օգնական պահող դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանի, նրա ունեցած իշխանական տարբեր կապերի, դպրոցում հավաքագրվող տարատեսակ գումարների և այլնի մասին։ 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին