ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունն (ԱԱԾ) այս պահին խուզարկություն է կատարում ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական Առաքել Մովսիսյանի՝ Շմայսի Այգեկ գյուղում գտնվող առանձնատանը:
Տեղեկությունը հաստատել է ԱԱԾ մամուլի քարտուղար Սամսոն Գալստյանը, չնշելով թե ինչ է հայտնաբերվել Առաքել Մովսիսյանի տանը:
Գալստյանն ասել է որ գործողություններ են կատարում, իսկ մանրամասներ կհայտնեն ավելի ուշ:
Հիշեցնենք, որ հեղափոխության օրերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստացել էր թրաշել Առաքել Մովսիսյանի գլուխը։