▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամուլսարի պատճառով զբոսաշրջիկներն էլ են պակասել Ջերմուկում

Ջերմուկ և Գնդեվազ բնակավայրերի բնակիչները առավոտյան 05:30-ից փակել են Ամուլսար տանող բոլոր ճանապարհները: Ջերմուկի բնակիչ Վազգեն Գալստյանի խոսքով` թեև հունիսի 5-ին կառավարության հետ պայմանավորվել էին, որ հանձնաժողով պետք է ստեղծվի և ստուգումներ իրականացվեն հանքում, սակայն գործադիրից մինչ օրս որևէ արձագանք չկա:

 

 

 

 

 

 

 

«Իրականում ամեն մի օրը շատ կարևոր է մեզ համար, որովհետև ամեն օր էնտեղ ավիրում են: Մենք չենք կարող սպասել` երկու ամսու՞մ, թե՞ հինգ ամսում, թե՞ մի տարում կձևավորվի»,- նշել է Վազգենը: Նրա փոխանցմամբ՝ աշխատակիցները չեն կարողանում մուտք գործել հանքի տարածք, քանի որ ճանապարհները փակ են։

Ցույցի մասնակիցների պահանջը շարունակում է մնալ նույնը ՝ դադարեցնել հանքում շինարարական աշխատանքներն ու հանքի հետագա շահագործումը:

 

Հիշեցնենք, որ Ջերմուկ և Գնդեվազ բնակավայրերի բնակիչները հանք տանող ճանապարհները օրեր շարունակ փակել էին նաև մայիս ամսին և հունիսի սկզբին:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Այնուհետ կառավարության առաջարկով հանդիպել էին առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի հետ, ով խոստացել էր հանձնաժողով ձևավորելև ստուգումներ իրականացնել հանքում` ապահովելով հանրային լայն մասնակցություն:

 

Տեսանյութերը` Զարուհի Փոստանջյանի, Նարեկ Միրզոյանի և Վազգեն Գալստյանի ֆեյսբուքյան էջերից

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին