▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օսիպյանի կողմից Երևանի ոստիկանապետ է նշանակվել մի մարդ, ով հարվածել է դեմքիս. Անի Գևորգյան

Լրագրող Անի Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«էսօր Օսիպյանի կողմից Երեւանի ոստիկանապետ ա նշանակվել մի մարդ, ով վիդեոյում պատկերված օրը հարվածելա դեմքիս, հետո տեղի ունեցածի հետ կապված հարուցված քրեական գործով կեղծ ցուցմունքներ ա տվել:

 

 

 

 

 

 

 

Տարիներ շարունակ Արմեն Խաչատրյանի, Վահե Գրիգորյանի ու այլ փաստաբանների հետ միասին հետեւողականորեն պայքարել ենք էդ օրը տեղի ունեցածի բոլոր մեղավորներին, նաեւ էս մարդուն պատասխանատվության կանչելու համար, որովհետեւ Հայաստանում ի վերջո պետք ա գա մի օր, որ լրագրողի նկատմամբ բռնություն կիրառողը իրական պատասխանատվության ենթարկվի:

 

 

 

 

 

 

 

 

Մի բան էր, երբ նախորդ իշխանությունների ժամանակ տեսանք, թե ոնց էս մարդը ոստիկանության կենտրոնի բաժնի պետից դարձավ Երեւանի փոխոստիկանապետ, բայց այլ բան է, երբ նրա կարյերայի աճը շարունակվում ա նոր իշխանության օրոք:

 

 

 

 

 

 

 

ՀՀ-ում ապօրինությունների դեմ սկսված շատ կարեւոր պայքարի պայմաններում առավել եւս նման դեպքերն ու «հերոսները» չպետք ա անտեսվեն»:

Կարդացեք նաև՝ Ոստիկանության աշխատակիցը ապտակել է լրագրող Անի Գևորգյանին եւ ձեռքից խլել հեռախոսը

Լրագրող Անի Գևորգյանը միջադեպի և իրեն հարվածելու մասին

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին