▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպե՞ս Նաիրա Զոհրաբյանին հաջողվեց երիտասարդին համոզել՝ հետ կանգնել ինքասպանության մտքից

«Այսօր` վաղ առավոտյան ժամը 06։30-ի սահմաններում, գործընկերուհիս՝ Նաիրա Զոհրաբյանը, զանգահարեց և տեղեկացրեց, որ հենց այդ պահին «Հաղթանակ» կամրջով անցնելիս նկատել է ինքնասպանության փորձ կատարող երիտասարդի։

 

 

 

 

 

 

 

Խնդրեց շտապ մոտենամ, որպեսզի միասին օգնենք երիտասարդին: Զանգից հաշված րոպեներ անց եղել եմ դեպքի վայրում։

Փա՛ռք Աստծո, Նաիրա Զոհրաբյանին հաջողվեց երիտասարդին համոզել անցնել կամրջի այս կողմը։

 

 

 

 

 

 

 

Անձամբ երիտասարդի հետ զրուցելուց հետո պարզ դարձավ, որ նրա հուսահատ քայլը պայմանավորված է իրավունքի և արդարադատության խնդիրներով։ Կարողացանք երիտասարդի հետ ընդհանուր հայտարարի գալ, որ նման քայլի նա այլևս չի դիմի:

Այնուհետև, մեքենայով անձամբ եմ նրան ուղեկցել տուն։ Այլ մանրամասների հետ կապված լրացուցիչ կտեղեկացնեմ։

 

 

 

 

 

 

Մեր երկրի քաղաքացիներն իրենց հոգատարությամբ, հետաքրքրասիրությամբ և մարդասիրությամբ տարբերվում են այլ ազգերից։

Հ.Գ.

Առանձնակի շեշտեմ` ոստիկանության աշխատակիցներն իրենց պարտականությունները փայլուն կատարեցին»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին