▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սաշիկ Սարգսյանի անվան հետ կապվող ընկերություններում կրկին խուզարկություն է սկսվել

 

Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցներն այս պահին կրկին խուզարկություն են իրականացնում «Էլլիպս» ընկերությունում:

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը նշել է, որ քրեական գործով մի շարք հասցեներում կատարվում են խուզարկություններ:

Նշենք, որ օրեր առաջ նույն ընկերությունում ոստիկանությունը խուզարկություն էր իրականացրել «Սեքյուրիթի Դրիմ» եւ «Էլլիպս» ընկերություններում եւ պարզել, որ կեղծ հաշվետվություններ են ներկայացրել Ճանապարհային ոստիկանություն, ինչի արդյունքում ընկերությունների տնօրինությունը շուրջ 1 միլիարդ 15 միլիոն 869 հազար 600 հարյուր դրամ է հափշտակել: Ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության՝ Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2011, 2013 եւ 2017 թվականներին ճանապարհային ոստիկանության եւ «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության միջեւ պետության կարիքների համար եւ երթևեկության նկատմամբ վերահսկողության համակարգեր գնելու եւ ծառայություններ մատուցելու վերաբերյալ պայմանագրեր է կնքվել:


 

 

 

 

 

 

 

Ընկերությունը ստեղծել է արագության վերահսկման մշտադիտարկման համակարգ, որի գործարկման արդյունքում պետության գանձած գումարները բաշխվել են ճանապարհային ոստիկանության եւ «Սեքյուրիթի Դրիմ»-ի միջեւ՝ 30/70, 50/50 եւ 10/90 տոկոսային հարաբերակցությամբ:

 

 

 

 

 

 

 

 

 

Ավելացնենք, որ այս ընկերությունները կապվում են Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի անվան հետ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին