▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարչապետի օգնականը՝ Տարոն Մարգարյանի ունեցվածքի մասին

Վարչապետի օգնական Արեն Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ունեցվածքին վերաբերող տեսանյութին:

«Ընկերներ, հաղորդման նյութերը ողջ ծավալով փոխանցված են Ազգային անվտանգության ծառայությանը։ Ինչպես գիտեք, Երևան հիմնադրամի գործով հարուցված է քրեական գործ։ Գործն ընթացքի մեջ է, իսկ փոխանցված նյութերը կկցվեն գործին։

Ես ու հետաքննող ողջ թիմը պատրաստ ենք ներգրավվել քրեական գործում և որպես վկա կանչվել հարցաքննության»,-գրել է նա:

Նշենք, որ այսօր առավոտից մի քանի տասնյակ քաղաքացիներ հավաքվել են Երեւանի քաղաքապետարանի մուտքի մոտ եւ պահանջում են քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը: Նրանք շրջափակել են Քաղաքապետարանի մուտքը, չեն թողնում որեւէ մեկը մուտք գործի:

Ակցիայի մասնակիցները նշում են, որ իրենց քայլի պատճառը երեկ հրապարակված հետաքննություն-տեսանյութ է, որի համաձայն Տարոն Մարգարյան իր ողջ կյանքը լինելով բացառապես պետական պաշտոնյա, կուտակել է զգալի ունեցվածք: Նրանք պնդում են, որ այստեղ դեպքի վայր է եւ իրավապահները պետք է զբաղվեն ուսումնասիրություններով:

Երեկ երեկոյան է տեսանյութը հրապարակվել, որից հետո սոցիալական ցանցերում կոչեր էին հնչում, որ պետք է շրջափակել քաղաքապետարանի շենքը:

 

 

 

 

 

 

 

 

 

Հավելենք, որ Երևանի քաղաքապետարանի մի խումբ աշխատակիցներ էլ համացանցում բողոքում են, որ  վրդովված են, քանի որ չեն կարողանում գնալ աշխատանքի։

Նշենք նաև, որ օգտատերերից մեկն էլ՝ Մանե Գևորգյանը հետևյալ գրառումն է կատարել աղմկահարույց ֆիլմի մասին.

«Տարոնի սուպեր-պուպեր ֆիլմիկի մասին...Ժողովուրդ ջան, էտ բոլոր «բացահայտումները» Հետքը, ՍիվիլՆեթը և Իլուրը արել են տարիներ առաջ ու էն որ դրանք հիմա զետեղված են մի տեսանյութի մեջ, չի կարելի բացահայտում որակել, մի հատ էլ ասել Նավալնիի գործից ա արվում: Առհասարակ, խայտառակ վատ մոնտաժ էր, վատ հաղորդավար, կարևոր բովադնակությունը մատուցվում ա շատ թույլ տեքստով, անիմաստ դրամա հաղորդավարի ձայնում: Մի հատիկ լուսավոր կետ էտ հաղորդման մեւ չգտա:Արեն ջան, կարանք խոսենք սրա մասին երկար երկար, բայց հիմա ասեմ, որ սիրուն չի...»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին