▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կորած 14-ամյա երեխային նկատել են Երևանում՝ Վաղարշյան փողոցում

 

Հունիսի 25-ին, ժամը 13:34-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Վաղարշյան փողոցի «Կրպակ» սուպերմարկետի մոտ նկատվել է կորած Հ. Հ.-ն (2004 թ.):

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ: 

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Հիշեցնենք, որ  հունիսի 22-ին, ժամը 21:58-ին «911» ծառայությանը տեղեկություն էր հաղորդվել, որ կորած երեխան նկատվել է Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի նախկին կինոյի տան մոտակայքում:

Որոնողական աշխատանքներն իրականացվել են Աբովյան քաղաքի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ միկրոշրջաններում, Երևանյան փողոցից մինչև Ջրաբեր գյուղ տանող ավտոճանապարհ, Երևանյան փողոցից դեպի Սարալանջ փողոց, Հատիսի - Ռոսիայի - Նաիրյան - Օգոստոսի 23 – Երիտասարդական - Հանրապետության փողոցներում, Աբովյան - Արզնի խճուղու մինչև 3-րդ կմ, բոլոր դպրոցների և մանկապարտեզների մոտակայքերում:

Ժամը 03:30-ին որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին