Քիչ առաջ համացանցով տեղեկություններ տարածվեցին, որ Վաչե Ղազարյանը Երևանի Չարենցի փողոցից բերման է ենթարկվել:

Լուրը հաստատել են ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնին` նշելով, որ ավելի ուշ հանդես կգան հայտարարությամբ:

Հիշեցնենք նաև, որ վերջինիս պատկանող «Յանս» ռեստորանային համալիրում խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել է ավելի քան 1 մլն դոլար:


