▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հրազդանի քաղաքապետը հրաժարական է տվել

Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանն այսօր՝ հունիսի 25-ին, հրաժարական է տվել: Այս մասին ասել է Հրազդանի քաղաքապետարանի աշխատակազմի մամուլի քարտուղար Ալվինա Զաքարյանը:

 

 

 

 

 

 

«Լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու համար Արամ Դանիելյանը հրավիրել է ավագանու արտահերթ նիստ: Այն տեղի կունենա հուլիսի 2-ին»,- ասաց քաղաքապետարանի մամուլի քարտուղարը:

Նշենք, որ Արամ Դանիեյանը Հրազդանի քաղաքապետ է 2002 թվականից:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին