Դեռ իմ պատգամավոր եղած ժամանակ, երբ աղմուկ էր բարձրացել գարդասիլի հետ կապված, ես ասել եմ, որ իմ երեխաները բոլոր պատվաստումները ստացել են եւ շարունակելու են ստանալ։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ միացման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Շատ երկրներում պատվաստանյութերի հետ կապված որոշ ցավալի դեպքեր եղել են։ Դրա համար մենք որոշում կայացրեցինք, որ գնում ենք հնարավոր ամենաորակյալ պատվաստանյութերը, որ մեր երեխաներին դրանք ներարկենք։
Իմ երեխաները ստացել են բոլոր պատվաստումները՝ առանց բացառության։ Այնպես չի, որ իմ երեխաների համար հատուկ պատվաստանյութ են ներկրում»,-հայտարարեց նա։