Երևանի Ավան համայնքի Ծարավ Աղբյուր փողոցում, սոցիալական հատուկ ծրագրով բնակարանով ապահովված երիտասարդ ընտանիքների համար կառուցված բազմաբնակարանների տարածքում, արդեն 1,5 տարի է` գործում է «Նոր զովք» սուպերմարկետը:
«Նոր զովք»-ը վարձակալում է տարածքը Ռուզաննա Բեգլարյանից, ով 2016 թվականին դարձել է շինության գերակշիռ հատվածի սեփականատերը: Այս մասին գրում է Hetq.am-ը:
Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից մեր ձեռք բերած` Ծարավ Աղբյուր 55/15 հասցեի սեփականության մասին վկայող փաստաթղթերի համաձայն` նույն հասցեում 5 առանձին տարածքներ կան, որից 4-ի սեփականատերը Ռուզաննա Բեգլարյանն է, իսկ մեկինը` «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպությունը:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում
Կարդացեք նաև` ԱԱԾ-ի տեսանյութը Սերժի Վաչոյի ձերբակալության մասին