▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հինգ հարց` նախարար Արայիկ Հարությունյանին

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, պատմաբան  Հայկ Դեմոյանն իր ֆեյսբուքյան էջում նոր  գրառում է արել.

«Հինգ հարց նախարար Արայիկ Հարությունյանին

  1. Ինչու՞ մեկ ամսվա ընթացքում ժամանակ չունեցաք հանդիպելու ու ստեղծված իրավիճակը համատեղ քննարկելու իմ առաջարկներին պատասխանելու համար:
    2. Արդյո՞ք տեղյակ էիք, որ Հովհաննես Հովհաննիսյանը հենց ձեր անունից էր հոխորտում ոստիկանների միջոցով ինձ դուրս հանել թանգարանից: 
    3. ԿԳՆ իրավաբանական վարչության պետը նախորդ շաբաթ ինձ հետ հանդիպման ժամանակ նշեց, որ մի քանի դրվագով խախտվել են իմ իրավունքները: Դուք կիսու՞մ եք այդ տեսակետը:
    4. Արդյո՞ք ճիշտ եք համարում որևէ մեկի սենյակ մուտք գործելը առանց թույլտվության կամ որևէ մեկի ներկայության:
    5. Պատրա՞ստ եք արդյոք մամուլի ասուլիսի ձևաչափով հանդիպել ցանկացած վայրում, այս հիմնախնդիրներին անդրադառնալու և բոլոր հարցերին պատասխանելու համար»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայկ Դեմոյանը գրել էր, որ Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը և փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը ներխուժեն են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի իր առանձնասենյակ` օգտվելով Հայաստանից իմ բացակայելու հանգամանքից:

Image may contain: 1 person, suit

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նա մասնավորապես գրել էր. «Երեկ առավոտյան` ժամը 10:30-ի սահմաններում, օգտվելով Հայաստանից իմ բացակայելու հանգամանքից, Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը և նրան ուղեկցող փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը, մտնելով ՀՑԹԻ վարչական մաս, մուտք են գործել իմ առանձնասենյակ այն պահին, երբ հավաքարարն աշխատանքի ընթացքում սենյակի դուռը բաց էր թողել: Գործուղման մեկնելուց առաջ սենյակում էի թողել անձնական իրերս, համակարգիչը, Միացյալ Նահանգներից բերված, սակայն մշակման փուլում գտնվող թանգարանային արժեքներ: Այնուհետև այս երկու հայախոս օրգանիզմները, ովքեր, ի դեպ, ՀՑԹԻ անձնակազմի միաձայն որոշումով հրավիրվել էին թանգարան՝ լրատվամիջոցների ներկայությամբ առկա խնդրահարույց հարցերը համատեղ քննարկելու համար, փոխանակ տեղեկանալու, թե ինչ խնդիրներ կան, բացահայտ ու անթաքույց հովանավորչություն դրսևորելով, փորձել են անձնակազմի շրջանում ստահոդ լուրեր տարածել՝ հոխորտալով, թե իմ մուտքը ՀՑԹԻ վարչական մաս այլևս արգելված է»:

Կարդացեք նաև` Ներխուժում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ

Նշենք, որ Asekose.am-ը տվյալ թեմայի հետ կապված պատրաստ է հարթակ տրամադրել նաև հակառակ կողմին:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին