«Եղել եմ ԱԱԾ-ում ու հարցաքննվել եմ, եթե անհրաժեշտություն եղավ, էլի կներկայանամ ու կտամ գործին վերաբերող տեղեկություններ: Իրականացվում է նախաքննություն»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանը:
Հարցին՝ երբ 11 սուպերմարկետներին արտոնություն է տրվել, ներկա եղե՞լ եք, Պեկ փոխնախագահը պատասխանեց. «Որևիցե կազմակերպության արտոնություն չի տրվել: ՊԵԿ-ում տարբեր հանդիպումներ են լինում, քննարկումներ: Այո, այն ժամանակ ես ի պաշտոնե մասնակցել եմ քննարկումներին»:
Հիշեցնենք, ըստ մամուլի հրապարակումների Ռաֆիկ Մաշադյանը հարցաքննվում է, քանի որ ներկա է եղել հայտնի բանակցություններին և պայմանավորվածություններին, երբ որոշվել է սուպերմարկետներին տալ հնարավորություն 20% եկամտահարկի փոխարեն վճարել 5% հարկ: