▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գագիկ Ծառուկյանի օգնականի հետ կապված միջադեպի գործով Հրաչյա Ռոստոմյանը հրավիրվել է ՀՔԾ

Հուլիսի 2-ին «Օլիմպավանում» տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանը պարզաբանումներ տալու նպատակով հրավիրվել է ՀՔԾ Մաշտոցի բաժին:

 

 

 

 

 

 

 

Ֆեյսբուք սոցիալական ցանցում այս մասին հայտնում է Հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Սաթենիկ Ասիլյանը։

«Հրաչյա Ռոստոմյանը հայտնել է, որ նշված օրը ինքը մասնակցել է Օլիմպիական կոմիտեի կողմից հրավիրված նիստին. նիստը ավարտվելուն պես հեռացել է «Օլիմպավանից»»,- գրել է նա:

 

 

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձերբակալվել է Օլիմպիական կոմիտեի նախագահի օգնական Էդուարդ Բաբայանը:

Կարդացեք նաև` Ոստիկանությունը մանրամասներ է ներկայացնում․ Ինչու՞ է ձերբակալվել Ծառուկյանի անվտանգության ղեկավարը

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին